«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի գործող չեմպիոն Բարբորա Կրեյչիկովան ավարտեց ելույթները:
Չեխ թենիսիստուհին երրորդ շրջանում երեք սեթում պարտվեց աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին` 6-2, 3-6, 4-6: ԱՄՆ-ի ներկայացուցիչն աշխարհի 16-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 36 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Նավարոյի հաջորդ մրցակիցը կլինի ռուս Միրա Անդրեևան:
Քիչ անց «Ֆասթ Սպորտ 2»-ով կցուցադրվի տղամարդկանց մենախաղի Բեն Շելթոն - Մարտոն Ֆուչովիչ մրցախաղը:

