Logo

«Ուիմբլդոն». Գործող չեմպիոնի հաղթական մեկնարկը

19:53 / 01.07.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» գործող չեմպիոն Կառլոս Ալկարասը սկսեց տիտղոսի պաշտպանությունը:

Աշխարհի երրորդն ռակետն առաջին շրջանում երեք սեթում 7-6 (7-3), 7-5, 6-2 հաշվով հաղթեց էստոնացի Մարկ Լայալին (269-րդ ռակետ):

Իսպանացին երկրորդ շրջանում կմրցի Ալեքսանդր Վուկիչ (Ավստրալիա) - Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) զույգի հաղթողի դեմ:

Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան էլ ուսի վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից: Առաջին շրջանում աշխարհի 16-րդ ռակետը պետք է մրցեր ամերիկուհի Սլոան Ստիվենսի դեմ: ԱՄՆ-ի ներկայացուցիչն ավտոմատ դուրս եկավ երկրորդ շրջան, որտեղ կհանդիպի Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - Դիանա Շնայդեր (Ռուսաստան) մրցախաղի հաղթողին:

«Ուիմբլդոն». Աշխարհի 5-րդ ռակետը մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա