Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» երրորդ շրջան:
Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը երեք սեթում 6-3, 7-6 (7-4), 7-5 հաշվով հաղթեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնին (70-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 27 րոպե:
«Ուիմբլդոնի» գործող չեմպիոնը երրորդ շրջանում կհանդիպի արգենտինացի Թոմաս Մարտինի և շվեյցարացի Սթեն Վավրինկայի մրցախաղի հաղթողին:


