Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչի երկրորդ հաղթանակը

19:05 / 03.07.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան:

Աշխարհի 6-րդ ռակետը երկրորդ շրջանում 6-3, 6-2, 6-0 հաշվով հաղթեց բրիտանացի Դանիել Էվանսին: 38-ամյա սերբն աշխարհի 154-րդ ռակետին հաղթեց 1 ժամ 47 րոպեում:

Ջոկովիչը հաջորդ փուլում կմրցի իր հայրենակցի` աշխարհի 49-րդ ռակետ Միոմիր Կեչմանովիչի դեմ:

Ջոկովիչի մրցախաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով, իսկ այժմ եթերում է կանանց մենախաղի Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) - Քեթի Մըքնեյլի (ԱՄՆ) մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ