Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչի և Մեդվեդևի հաղթանակները

12:31 / 07.07.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն ու 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս են եկել «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ:

Սերբ թենիսիստը երրորդ շրջանում 3 ժամ 8 րոպե տևած մրցապայքարում 4-6, 6-3, 6-4, 7-6 (7-3) հաշվով հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպորինին, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 47-րդն է:

Ջոկովիչը պատմության երրորդ թենիսիստն է, որը  35 տարեկանից հետո «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 50 կամ ավելի հաղթանակ է տանում:  Նախկինում նման նվաճման էին հասել նաև Քեն Ռոզուոլը (64) և Ռոջեր Ֆեդերերը (62):

37-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 15-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ:

Մեդվեդևն էլ 1/16 եզրափակիչում 6-1, 3-6, 6-4, 7-6 հաշվով առավելության է հասել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 40 րոպե։

Ռուս թենիսիստը 1/8 եզրափակիչում կմրցի աշխարհի 10-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա