Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Չորրորդ շրջանում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը չորս սեթում առավելության հասավ լեհ Հուբերտ Հուրկաչի նկատմամբ՝ 7-6, 7-6, 5-7, 6-4։ Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 10 րոպե։
«Ուիմբլդոնի» հաղթողի տիտղոսը պաշտպանող Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովի հետ։ Քառորդ եզրափակիչի ևս մեկ զույգ կազմել են իտալացի Յանիկ Սիներն ու ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինը։ Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել չեխ Իրժի Լեգեչկային, ռուսաստանցու հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ։
Նովակ Ջոկովիչը պատմության մեջ երրորդ թենիսիստն է, որը 100 հանդիպում է անցկացրել «Ուիմբլդոնի» մրցաշարում։ Այդ ցուցանիշով ռեկորդակիր է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (119 հանդիպում), իսկ երկրորդ տեղում ամերիկացի Ջիմի Քոնորսն է (102):
32 consecutive #Wimbledon wins for @DjokerNole 👏
— Wimbledon (@Wimbledon) July 10, 2023
Quarter-final place secured ✅ pic.twitter.com/qzoAq3x76J


