Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

23:05 / 11.07.2023Թենիս
Նովակ Ջոկովիչ-66

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաջողությամբ շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:

Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը չորս սեթում հաղթեց ռուս Անդրեյ Ռուբլյովին (7-րդ ռակետ)՝ 4-6, 6-1, 6-4, 6-3։ Մրցախաղը տևեց 2 ժամ 47 րոպե:

Հուլիսի 14-ին 36-ամյա Ջոկովիչը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթել էր ռուս Ռոման Սաֆիուլինին:

Կիսաեզրափակիչի մյուս երկու ուղեգրերը հուլիսի 13-ին կվիճարկվեն Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 3) – Քրիստոֆեր Ուբենկս (ԱՄՆ, 43) և Կարլոս Ալկարաս (Իսպանիա, 1) – Հոլգեր Ռունե (Դանիա, 6) մրցախաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ