Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը եզրափակիչի առաջին մասնակիցն է

19:36 / 14.07.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում 9-րդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում 36-ամյա Ջոկովիչը 6-3, 6-4, 7-6 (7-4) հաշվով առավելության հասավ իտալացի Յանիկ Սիների նկատմամբ (8-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 46 րոպե:

Եզրափակիչում սերբ թենիսիստն ուժերը կչափի Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 1) - Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 3) զույգի հաղթողի հետ:

Նովակ Ջոկովիչը բացարձակ ռեկորդակիր դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եզրափակիչների քանակով։ Նա 35-րդ անգամ կխաղա եզրափակիչում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը գերազանցեց ամերիկուհի Կրիս Էվերտի ռեկորդը՝ 34 եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը հաղթել է «Ուիմբլդոնի» վերջին 4 մրցաշարերում (2018-2022 թթ.), հաղթողի կոչումը նվաճել է նաև 2011, 2014 և 2015 թվականներին: Տղամարդկանց մենախաղում ավելի շատ հաղթանակ տարել է միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 8 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ