Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է։
Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ Կողմերը մրցել են 3 ժամ 13 րոպե։ Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) դեմ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչում զույգ էին կազմել նաև Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ)։