Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:47 / 09.07.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:

37-ամյա սերբ թենիսիստը 1/8 եզրափակիչում երեք սեթում 6-3, 6-4, 6-2 հաշվով առավելության հասավ աշխարհի 15-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 3 րոպե:

Ջոկովիչը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 60 անգամ 1/4 եզրափակիչ դուրս եկած առաջին թենիսիստը պատմության մեջ։ «Ուիմբլդոնի» այս փուլում սերբը 15-րդ անգամ է հանդես գալու: Նա ռեկորդակիր է նաև կիսաեզրափակիչների (48) ու եզրափակիչների (36) քանակով։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ավստրիալիան ներկայացնող Ալեքս դե Մինաուրի հետ: Աշխարհի 9-րդ ռակետը քիչ առաջ հաղթել էր ֆրանսիացի Արտուր Ֆիլսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ