Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկեց վստահ հաղթանակով:
Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում երեք սեթում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթեց ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Խաչանովն աշխարհի 88-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 10 րոպեում: Այս մրցախաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` 7-5, 6-7, 7-5, 2-6, 6-1: Մրցախաղը տևեց 4 ժամ 37 րոպե:
Կենտրոնական կորտի բացման մրցախաղը մինչև Խաչանովի և Մաքդոնալդի պայքարի մեկնարկը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով, իսկ հետո շարունակվել է «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով:
Կարդացեք նաև՝


