«Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը պարտվեց Թեյլոր Ֆրիցին:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին 2 սեթերը 3-6, 4-6 հաշվով պարտվելուց հետո կարողացավ հաղթել 3-րդ սեթը, բայց 4-րդ սեթում անզիջում պայքարում ի վերջո պարտվեց 6-7 (4-7) հաշվով և ավարտեց ելույթները Լոնդոնում ընթացող մրցաշարում:
Թեյլոր Ֆրիցը կիսաեզրափակիչում կխաղա Քեմերոն Նորի - Կառլոս Ալկարաս զույգի հաղթողի հետ: Նորի - Ալկարաս մրցախաղը կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: