Logo

«Ուիմբլդոն». Մեդվեդևը 1/8 եզրափակիչում է

19:34 / 08.07.2023• Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում Մեդվեդևը 4-6, 6-3, 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ Մարտոն Ֆուչովիկի նկատմամբ (67-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 3 ժամ 1 րոպե:

Հաջորդ փուլում ռուս թենիսիստն ուժերը կչափի Իրժի Լեհեչկա (Չեխիա) - Թոմի Պոլ (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնն» անցակցվում է Մեծ Բրիտանիայում հուլիսի 3-ից 16-ը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 44.7 միլիոն ֆունտ ստերլինգ է: Գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ