Աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» երրորդ շրջանի ուղեգիր:
Երկրորդ շրջանում Մեդվեդևը 6-3, 6-3, 7-6 (7-5) հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյին (35-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 28 րոպե:
Հաջորդ փուլում ռուս թենիսիստն ուժերը կչափի աշխարհի 67-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հետ, որը 7-6 (7-2), 6-3, 4-6, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Մարկոս Գիրոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը դուրս է եկել երրորդ շրջան։


