Logo

«Ուիմբլդոն». Օնս Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց եզրափակիչի ուղեգիր

21:02 / 13.07.2023Թենիս
Օնս Ժաբեր-2023

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն թունիսցի թենիսիստուհի Օնս Ժաբերը և Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովան։

Աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերը երկրորդ երկրորդ կիսաեզրափակիչում 6-7 (5-7), 6-4, 6-3 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի նկատմամբ (երկրորդ ռակետ) և տարին անընդմեջ նվաճեց «Ուիմբլդոնի» եզրափակիչի ուղեգիր: Մրցախաղը տևեց 2 ժամ 22 րոպե:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում 42-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան պայքարից դուրս էր թողել ուկրաինացի Էլինա Սվիտոլինային (76-րդ ռակետ):

Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին։ Այս տարի «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինան, որը կիսաեզրափակիչում պարտվել էր Օնս Ժաբերին։

Օնս Ժաբեր

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա