Ռուս թենիսիստուհի Լյուդմիլա Սամսոնովան դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ:
Աշխարհի 19-րդ ռակետը 1/8 եզրափակիչում երկու սեթում 7-5, 7-5 հաշվով հաղթեց իսպանուհի Ջեսիկա Մանեյրոյին: Սամսոնովան աշխարհի 62-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 1 ժամ 43 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Սամսոնովան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի չորրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի և 22-րդ համար, դանիացի Կլարա Թաուսոնի դիմակայության հաղթողի հետ: Շվյոնտեկ - Թաուսոն մրցախաղը ժամը 21:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում: