Logo

«Ուիմբլդոն». Շվյոնտեկի ու գործող չեմպիոն Կրեյչիկովայի հաղթական մեկնարկը

20:47 / 01.07.2025Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։

Լեհ թենիսիստուհին մրցաշարի առաջին փուլում 7-5, 6-1 հաշվով հաղթել է Պալինա Կուդերմետովային (Ռուսաստան, 64-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 10 րոպե։

Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի Քեթի Մաքնալին (ԱՄՆ, 208-րդ ռակետ)։

Հաղթանակով է մեկնարկել նաև կանանց մենախաղի գործող չեմպիոն Բարբոռա Կրեյչիկովան (Չեխիա, 16-րդ ռակետ), որը 3-6, 6-2, 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Ալեքսանդրա Էալային (Ֆիլիպիններ, 56-րդ ռակետ)։

Կրեյչիկովան երկրորդ փուլում կմրցի Կառոլին Դոլհայդի (ԱՄՆ, 67-րդ ռակետ) դեմ։

Երկու մրցախաղերն էլ եղել են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում։

Այժմ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է տղամարդկանց մենախաղի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երրորդ ռակետ) - Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա, 72-րդ ռակետ) մրցախաղը։

«Ֆասթ Սպորտ 2»-ով էլ կարող եք դիտել Բեն Շելթոն (ԱՄՆ, 10-րդ ռակետ) - Ալեքս Բոլթ (Ավստրալիա, 179-րդ ռակետ) մրցախաղը։

«Ուիմբլդոնի» խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ