Logo

«Ուիմբլդոն». Շվյոնտեկն առանց խնդիրների հաղթեց և շարունակում է պայքարը

23:18 / 07.07.2025Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:

Կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում Շվյոնտեկը երկու սեթում 6-4, 6-1 հաշվով հաղթեց աշխարհի 22-րդ ռակետ Կլարա Թաուսոնին: Շվյոնտեկը դանիացու արգելքը հաղթահարեց 1 ժամ 5 րոպեում: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր:

Շվյոնտեկը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուս թենիսիստուհի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որը քիչ առաջ 7-5, 7-5 հաշվով հաղթել է իսպանուհի Ջեսիկա Մանեյրոյին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ