Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» երրորդ շրջան:
Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ տարավ ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1), որը տևեց 2 ժամ 24 րոպե:
Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը:
Քիչ անց «Ֆասթ Սպորտ»-ը կցուցադրի նաև տղամարդկանց մենախաղի Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ) - Ալեքսանդր Վուկիչ (Ավստրալիա, 93-րդ ռակետ) մրցախաղը:


