Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները (Իտալիա) և 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան) դուրս են եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։
22-ամյա Սիները չորրորդ փուլում շանս չի տվել ամերիկացի Բեն Շելթոնին (14-րդ ռակետ) և 2 ժամ 10 րոպեում հաղթել է 6-2, 6-4, 7(11)-6(9) հաշվով։
Մեդվեդևը 1/8 եզրափակիչում մրցում էր Գրիգոր Դիմիտրովի (10-րդ ռակետ) դեմ, սակայն մրցախաղն անավարտ մնաց։ Առաջին սեթի 9-րդ գեյմից առաջ բուլղարացի թենիսիստը վնասվածք ստացավ և հրաժարվեց հետագա պայքարից։ Այդ պահին Մեդվեդևը հաղթում էր 5-3 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Սիներն ու Մեդվեդևը հուլիսի 9-ին մրցելու են միմյանց դեմ։ Մրցաշարի այդ փուլում հանդիպելու են նաև Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երրորդ ռակետ) - Թոմի Փոլ (ԱՄՆ, 13-րդ ռակետ) զույգը։


