Logo

«Ուիմբլդոն». Սվիտոլինան մեկնարկեց վստահ հաղթանակով

15:27 / 30.06.2025Թենիս
null

Էլինա Սվիտոլինան (13-րդ ռակետ) դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։

Ուկրաինացի թենիսիստուհին առաջին փուլում 6-3, 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Աննա Բոնդարի (Հունգարիա, 75-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցեցին ընդամենը 1 ժամ 3 րոպե։

Մրցախաղը «Fast Sports 2»-ի ուղիղ եթերում էր։ Ժամը 16:05-ից հեռուստաալիքի եթերում կլինի Արինա Սաբալենկա (Բելառուս, առաջին ռակետ) - Քարսոն Բրենսթին (Կանադա, 194-րդ ռակետ) մրցախաղը։

Այժմ «Fast Sports 1»-ով հեռարձակվում է տղամարդկանց մենախաղի Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 9-րդ ռակետ) - Բենժամեն Բոնզի (Ֆրանսիա, 64-րդ ռակետ) խաղը։ Առաջին սեթում 7-6 (7-2) հաշվով հաղթել է ֆրանսիացին։

«Ուիմբլդոնի» խաղերը կարող եք դիտել նաև Fast TV հավելվածում (iOSAndroid

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ