Logo

«Ուիմբլդոն». Եզրափակիչի առաջին մասնակիցը

18:30 / 13.07.2023Թենիս
null

Աշխարհի 42-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Մարկետա Վոնդրոուշովան դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում Վոնդրոուշովան 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի նկատմամբ (76-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:

Եզրափակիչում չեխ թենիսիստուհին ուժերը կչափի Օնս Ժաբեր (Թունիս, 6) - Արինա Սոբելենկո (Բելառուս, 2) զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա