Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան:
Իտալացին երկրորդ շրջանում 6-1, 6-1, 6-3 հաշվով հաղթեց աշխարհի 93-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչին: Սիներն Ավստրալիայի ներկայացուցչի արգելքը հաղթահարեց 1 ժամ 39 րոպեում:
Մրցախաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Սիները հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 52-րդ ռակետ, իսպանացի Պեդրո Մարտինես Պորտերոյին:
Կարդացեք նաև`


