Աշխարհի 10-րդ ռակետ Բարբարա Կրեյչիկովան հրաժարվել է մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությանը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Չեխ թենիսիստուհու` մասնակցությունից հրաժարվելու պատճառը չի նշվում: Կրեյչիկովան «Ուիմբլդոն-2024»-ի հաղթողն է:
Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 12-26-ը։