«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը չի մասնակցի Ուիմբլդոն-2024-ին, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա մարզիկը ենթարկվել է մեջքի վիրահատության։
«Ցավոք, Էնդի Մարեյը վիրահատությունից հետո դուրս է մնացել Ուիմբլդոնից։ Հանգստացիր ու վերկանգնվիր, Էնդի։ Կկարոտենք քեզ»,- ասվում է ATP-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը Ուիմբլդոնի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 ու 2016 թվեկաններին։ Նա 2012թ․ օլիմպիական չեմպիոն է։
Ուիմբլդոն-2024-ը կանցկացվի հուլիսի 1-14-ին։


