«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնը» կմեղմի ավանդական ու խստորեն պահպանված դրես կոդը, որպեսզի մասնակիցները հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն ունենան «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտային, որը ողբերգական վթարի հետևանքով մահացել է, հայտնում է Mirror-ը:
Մրցաշարի մասնակիցները սև թևկապով կլինեն մրցախաղերի ընթացքում՝ որպես հարգանքի տուրք պորտուգալացի ֆուտբոլիստին:
Առաջին թենիսիստը, որ հայտարարեց նման քայլով հանդես գալու ցանկության մասին, Ժոտայի հայրենակից Ֆրանսիշկու Կաբրալն էր:
«Ուիմբլդոնի» մրցախաղերը հեռարձակվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝
- «Տխուր օր է ֆուտբոլի, ազգային ու միջազգային սպորտի համար». Պորտուգալիայի վարչապետ
- Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել Ժոտայի մահվան կապակցությամբ
- Marca-ն մանրամասներ է հաղորդել Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան դեպքից
- «Լիվերպուլի» հայտարարությունը Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ
- «Հարգված թիմակիցների ու մրցակիցների կողմից, վարակիչ ուրախությամբ». Պորտուգալիայի ՖՖ-ի հայտարարությունը


