Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ազգային պատկանելիության պատճառով սպանել են բասկետբոլի Ուկրաինայի պատանեկան հավաքականի խաղացող Վլադիմիր Երմակովին։
Բասկետբոլի Կևի ֆեդերացիան հայտնում է, որ 17-ամյա խաղացողին և նրա ընկերոջը դանակահարել են Դյուսելդորֆի փողոցներից մեկում փետրվարի 10-ի երեկոյան։
«Սարսափելի լուր ուկրաինական բասկետբոլային ընտանիքի համար։ Ողբերգություն է տեղի ունեցել Դյուսելդորֆում. մահացել է Ուկրաինայի պատանեկան հավաքականի 17-ամյա բասկետբոլիստ Վլադիմիր Երմակովը։
Բասկետբոլի Կիևի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում մեր գործընկերներ Տատյանա Գնատյուկին և Գենադի Երմակովին՝ իրենց որդու ողբերգական մահվան կապակցությամբ։
Վոլոդյան և նրա ընկերը` Արտյոմ Կոզաչենկոն հանդես էին գալիս Դյուսելդորֆի ART Giants-ի երիտասարդական թիմում։ Հերթական հանդիպման նախօրեին փողոցում հարձակվել են երիտասարդ բասկետբոլիստների վրա միայն այն պատճառով, որ նրանք ուկրաինացի են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործներն արաբական արտաքինով ութ երիտասարդներ են եղել։
Ցավոք, բժիշկներին չհաջողվեց փրկել Երմակովի կյանքը, իսկ Կոզաչենկոն վերակենդանացման բաժանմունքում է։
Տեղի ոստիկանությունն արդեն նախաքննություն է սկսել. հանցագործության վայրում եղել են վկաներ»,- նշված է բասկետբոլի Կիևի ֆեդերացիայի հայտարարության մեջ։


