Logo

Ուկրաինացի ֆուտբոլիստը կլինիկական մահ է տարել մարզման ժամանակ

00:11 / 14.02.2023ՍՊՈՐՏ
null

Լուգանսկի «Զարյայի» ուկրաինացի պաշտպան Օլեգ Դանչենկոն կլինիկական մահ է տարել Թուրքիայում ընթացող հավաքի մարզման ժամանակ, հայտնում է «Обозреватель»-ը:

28-ամյա ֆուտբոլիստի սիրտը երեք անգամ կանգ է առել։ Երջանիկ պատահականությամբ՝ մարզումային խաղադաշտի հարևանությամբ վերապատրաստման միջոցառում են անցկացրել ավստրիացի բժիշկները, որոնց հաջողվել է երրորդ փորձից վերականգնել Դանչենկոյի սրտի աշխատանքը:

Ուկրաինացին անմիջապես հոսպիտալացվել է, հնարավոր է, որ պահանջվի վիրահատություն: 

Հիշեցնենք, որ հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել էր Օլեգ Դանչենկոյի կինը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ