Logo

Ուկրաինացի հարձակվողը հեռացել է «Ուրարտուից»

17:04 / 30.06.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» հայտարարել է ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասի հեռանալու մասին:

29-ամյա ֆուտբոլիստն ու երևանյան ակումբը խզել են պայմանագիրը: Խլյոբասն «Ուրարտուի» գույները պաշտպանում էր 2022 թվականի փետրվարից:

Հարձակվողը հայկական ակումբի կազմում անցկացրել էր 28 հանդիպում, դարձել 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Խլյոբասն «Ուրարտուի» կազմում դարձել էր նաև Fastex Հայաստանի գավաթակիր:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ