Logo

Ուկրաինացին տեղափոխվել է «Լեյքերս»

13:51 / 12.02.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

«Լոս Անջելես Լեյքերսը» պայմանագիր է կնքել կենտրոնական Ալեքսեյ Լենի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա բասկետբոլիստը կալիֆոռնիացիներին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: 213 սմ հասակ ունեցող Լենի հետ պայմանագիր կնքելու համար «Լեյքերսը» խզել է Քրիստիան Վուդի հետ համաձայնագիրը և չեղարկել է «Շառլոթի» կենտրոնական Մարկ Ուիլյամսի թրեյդը:

Ջեյ-Ջեյ Ռեդիքի թիմում կենտրոնականի դիրքը թափուր էր մնացել Էնթոնի Դևիսի ու Լուկա Դոնչիչի մասնակցությամբ աստղային փոխանակումից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ