Ուկրաինայի հավաքականը Եվրո-2024-ին ընդառաջ վերջին ընկերական խաղն անցկացրեց և Քիշնևում հյորընկալվելիս չորս անպատասխան գնդակ ուղարկեց Մոլդովայի թիմի դարպասը։
Արտյոմ Ռեբրովի գլխավորած թիմի գոլերը խփեցին իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ռամոն Յարեմչուկը, կատալոնական «Ժիրոնայի» ֆուտբոլիստներ Արտյոմ Դովբիկն ու Վիկտոր Ցիգանկովը, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը։
Ուկրաինացիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 17-ին ու Եվրոպայի առաջնության առաջին տուրում կհանդիպեն Ռումինիայի հավաքականին։ Եվրո-2024-ի E խմբում են նաև Բելգիան ու Սլովակիան։
Ընկերական խաղ
Մոլդովա - Ուկրաինա` 0-4 (տեսանյութ)
Ռոման Յարեմչուկ, 2, Վիկտոր Ցիգանկով, 43, Արտյոմ Դովբիկ, 49, Գեորգի Սուդակով, 54