Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիայի փոխանախահ, 1980 թ. ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ստելլա Զախարովան դավաճան է համարում քաղաքացիությունը փոխանց բռնցքամարտիկ Ֆիլիպ Ակիլովին.
«Դա դավաճանություն է, քանի որ նման պահին ոչ թե լքում են նավը, այլ օգնում են նավարկել մինչև վերջ։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- մեջբերում է «Трибуна»-ն։
Ֆիլիպ Ակիլովը ծնվել է Բախմուտում։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նա մեկնել է Եվրոպա, իսկ 2023 թվականից ներկայացնում է Հունգարիան։ 25-ամյա բռնցքամարտիկը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես է եկել 80 կգ քաշային կարգում և 1/8 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել է ապագա չեմպիոնին` Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խիժնյակին։


