Logo

Ուլի Հենես. «Այսպես չի կարող շարունակվել»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.11.2021ՍՊՈՐՏ
3 format2020 - Ուլի Հենես. «Այսպես չի կարող շարունակվել»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հենեսը խոսել է ֆուտբոլային գործակալների մասին։

«Ես նայեցի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ամռանը ազատ գործակալ կդառնան։ Դրա հետևում միայն գործակալներն են կանգնած, քանի որ նրանք ֆուտբոլիստներին քաջալերում են՝ չերկարաձգելու պայմանագրերը։ Արդյունքում՝ ակումբները զրկվում են գումար վաստակելու հնարավորությունից։

Գործակալն իր հաճախորդներին ասում է. «Եթե դու բավարար չափով կոպիտ լինես ու կարողանաս պայմանագրի վերջին տարին էլ դիմանալ՝ հնարավորություն կունենաս մեծ գումարներ աշխատել, քանի որ մենք ստորագրելիս պարգևավճար կպահանջենք։

Եվ դա շատ վտանգավոր իրադարձությունների զարգացում է։ Այսպես չի կարող շարունակվել»,- ասել է Հենեսը՝ 11 Leben անունը կրող պոդկաստում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա