UFC-ի չեմպիոնության եռակի թեկնածու Դասթին Պորյեն YouTube-ի Mike Bohn ալիքի եթերում ասել է, որ Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը պետք է դառնա Ջասթին Գեյջին:
«Եթե ես լինեի մաթչմեյքերի փոխարեն, ապա կկազմակերպեի Արմանն ընդդեմ Գեյջիի մենամարտը, որի հաղթողը տիտղոսի համար պայքարելու իրավունք կստանար: Այդ հերթում հաջորդը կլիներ Հուկերն ընդդեմ Փիմբլեթի մենամարտի հաղթողը:
Դրանք կլինեին հիանալի ու անկանխատեսելի մենամարտեր»,- ասել է ամերիկացին:
Ավելի վաղ հայ մարտիկը հայտարարել է, որ համաձայն Դեն Հուկերի հետ մենամարտելուն:


