Logo

Ումտիտի. «Դեմբելեն մարզումներին ուշանում էր 50 րոպեով. ստիպված էի ամեն առավոտ զանգահարել նրան»

18:58 / 23.09.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին պատմել է իր նախկին ակումբակից Ուսման Դեմբելեի կարգապահության մասին, հաղորդում է leparisien-ը:

«Այո՛, դա ճիշտ է, որ ամեն առավոտ զանգահարում էի Ուսմանին՝ արթնացնելու համար: Նաև ճշտում էի՝ արդյոք նա հիշո՞ւմ է, որ այդ օրը մարզման պետք է ժամանի:

Նա իսկապես լավ մարդ է, բայց չէր հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսելոնայի» պես ակումբում: Դեմբելեն կարող էր մարզումից ուշանալ 50 րոպեով և դա նորմալ համարել: Փարիզում նա արդեն փոխվել և հասուն է դարձել»,- ասել է ֆրանսիացին:

Սեպտեմբերի 22-ին ՊՍԺ-ի հարձակվողը նվաճեց «Ոսկե գնդակ» մրցանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ