Իտալական «Լեչեի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին վերհիշել է կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած տարիները:
«Կատալոնիայում չորս տարի անցկացրել եմ բանտում: Ինձ ոչ ոք չէր հավատում ու գնահատում՝ ոչ միայն մարզական առումով, այլև առօրյա կյանքում, իսկ ամենաշատը դրա կարիքն ունեի:
««Լեչե» տեղափոխությունը մարտահրավեր էր ինձ համար: Այստեղ կրկին սկսեցի ժպտալ և շնորհակալ եմ ակումբին ամեն ինչի համար: Այժմ մտածում եմ Ա Սերիայից դուրս չմնալու մասին, սակայն վերջերս ինձ այլցելել էր ընկերս՝ Ալեքսանդր Լակազետը, և մտածեցինք, որ կարիերան ավարտելուց առաջ հիանալի կլիներ, եթե խաղայինք միասին»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է Canal+-ը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Սամուել Ումտիտին իտալական թիմում վարձավճարով խաղում է 2022 թվականի օգոստոսից: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնային», որի շարքերը համալրել է 2016-ին:


