Անգլիական «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին գնահատել է թիմի կիսապաշտպան Մորգան Ռոջերսի խաղը:
«Մեզ հարկավոր են նրա արդյունավետ փոխանցումներն ու գոլերը, իսկ Մորգանն առայժմ լուծում է իր առջև դրված խնդիրը: Ես շատ պահանջկոտ եմ նրա նկատմամբ: Ռոջերսը չափազանց կարևոր է մեզ համար:
Գոհ եմ Մորգանի խաղից, սակայն ավելին եմ ցանկանում տեսնել»,- 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է բիրմինգեմյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Մորգան Ռոջերսն ընթացիկ մրցաշրջանում «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 5 գոլի և 3 ասիստի հեղինակ: