Logo

Տակուտո Օշիման կարիերան կշարունակի «Նոայում»

00:32 / 27.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայում», հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու ասիստ:

Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո:

Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում», լեհական «Կրակովիայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ