Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Բեռլինի «Ունիոնը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Մայնցին»:
Տանտերերի գերմանացի հարձակվող Կևին Բեհրենսի գոլին 11-մետրանոցից դիպուկ հարվածով պատասխանեց դանիացի հարձակվող Մարկուս Ինգվարտսենը: Խաղավերջում «Ունիոնի» ամերիկացի ռմբարկու Ջորդան Սիբաչոյի գոլը հաղթանակ պարգևեց բեռլինյան թիմին:
«Ունիոնը» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Բավարիային» և 39 միավորով դարձավ առաջատար, «Մայնցը» 12-րդն է՝ 23 միավոր:
«Քյոլնը» հյուրընկալեց «Լայպցիգին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ 85-րդ րոպեին՝ փոխարինելով գերմանացի հարձակվող Լինտոն Մաինային: Կարճ ժամանակ անց հայ հարձակվողը դեղին քարտ ստացավ:
«Քյոլնը» 23 միավորով 11-րդն է, իսկ «Լայպցիգը»՝ 36 միավորով 4-րդը:
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Մայնց»՝ 2-1
Կևին Բեհրենս, 32, Ջորդան Սիբաչո, 84 - Մարկուս Ինգվարտսեն, 79 (11մ.)
«Քյոլն» - «Լայպցիգ»՝ 0-0 (տեսանյութ)
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Բոխում» - «Հոֆենհայմ»՝ 5-2
«Այնտրախտ» - «Հերտա»՝ 3-0
«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 5-1


