Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Ունիոնը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հերտայի» դեմ մայրաքաղաքային դերբիում:
Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան նիդերլանդցի պաշտպան Դանիլո Դուխին ու գերմանացի կիսապաշտպան Պաուլ Սեգուինը:
«Ունիոնը» 36 միավորով գործող չեմպիոն Մյուխենի «Բավարիայի» հետ կիսում է 1-2-րդ տեղերը, սակայն Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 1 խաղ պակաս է անցկացրել ու Երևանի ժամանակով 21:30-ին կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» («Վիվառո Սպորտ», ուղիղ եթեր, մեկնարկային կազմերը՝ այստեղ):
Գերմանիայի Բունդեսլիգա, 18-րդ տուր
«Հերտա» - «Ունիոն»՝ 0-2 (տեսանյութ)
Դանիլո Դուխի, 44, Պաուլ Սեգուին 67
Խաղային օրվա մյուս արդյունքները՝
«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 3-1 (տեսանյութ)
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1-4 (տեսանյութ)
«Մայնց» - «Բոխում»՝ 5-2 (տեսանյութ)
«Վերդեր» - «Վոլֆսբուրգ»՝ 2-1 (տեսանյութ)


