Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Բեռլինի «Ունիոնը» տանը չկարողացավ հաղթել Գելզենկիրխենի «Շալկեին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
21 խաղից հետո երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու մայրաքաղաքը ներկայացնող «Ունիոնը» 43-ական միավորով առաջատարն են, 40 միավորով երրորդն է Դորտմունդի «Բորուսիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Շալկեն» ունի 13 միավոր ու վերջին՝ 20-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Շալկե»՝ 0-0 (տեսանյութ)


