Logo

Գերմանիայի գավաթ․ «Ունիոնը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

01:38 / 01.02.2023Այլ մրցաշարեր
Ունիոն-Վոլֆսբուրգ

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Բեռլինի «Ունիոնն» ընդունեց «Վոլֆսբուրգին» և հաղթեց 2-1 հաշվով:

Բեռլինյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան պաշտպան Ռոբին Կնոխեն և հարձակվող Կևին Բեհրենսը: Տանտերերը խաղի վերջնամասն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, 87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է գերմանացի եզրային պաշտպան Նիկո Գիսելմանը:

Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև «Շտուտգարտը», որը խաղի վերջնամասում կամային հաղթանակ կորզեց 2-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Պադերբորնից»։

Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ունիոն Բեռլին» -  «Վոլֆսբուրգ»՝ 2-1   (տեսանյութ)

Ռոբին Կնոխե, 12, Կևին Բեհրենս, 79 - Լուկա Ուոլդշմիդթ, 5

Հեռացում՝ Նիկո Գիսելման, 87 («Ունիոն»)

«Պադերբորն» -  «Շտուտգարտ»՝ 2-1  (տեսանյութ)

Կոստաս Մավրոպանոս, 3 - Ժիլ Դիաս, 86, Սերու Գիրասի, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ