Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն շարք կվերադառնա Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախօրեին, հայտնում է Bayern & Germany-ն:
26-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի մկանային վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա – Խորվաթիա պատասխան հանդիպման ժամանակ:
Նախնական հետազոտությունից հետո բժիշկները հայտնել էին, որ ֆրանսիացու վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ վնասվածքը սպասվածից լուրջ է:
Վերականգնումն արագացնելու համար Ուպամեկանոյին Ինսբրուկում կվիրահատեն արտրոսկոպիկ միջամտությամբ: Այդ պարագայում ֆուտբոլիստը, նախնական տվյալներով, շարք կվերադառնա մայիսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսն աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և կբացակայի 6 ամիս:


