Logo

Ուպամեկանոյին փոխարինելու թեկնածուն «Լիվերպուլում» է

14:57 / 08.11.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի ծառայություններով, հայտնում է Bayern & Germany-ն։

Ֆրանսիացի պաշտպանը գերմանական գրանդ կարող է տեղափոխվել անվճար։ Նրա ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։

«Բավարիան» 26-ամյա պաշտպանի համար պայքարում կփորձի առաջ անցնել Մադրիդի «Ռեալից» ու ՊՍԺ-ից։ Կոնատեի ներկայացուցիչներն այդ ակումբների հետ արդեն բանակցում են։

«Բավարիայում» Կոնատեին դիտարկում են` որպես Դայո Ուպամեկանոյին փոխարինող։

27-ամյա Ուպամեկանոն ևս «Ռեալի» ուշադրության կենտրոնում է։ Մյունխենյան գրանդի պաշտպանը նույնպես կարող է հաջորդ ամռանը դառնալ ազատ գործակալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ