Logo

Ուոքերը բուժզննում է անցել «Միլանում»

14:28 / 24.01.2025• Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ավագ Քայլ Ուոքերը բարեհաջող բուժզննում է անցել «Միլանում»,  հայտնում է Sky Sports-ը:

34-ամյա պաշտպանն ու իտալական գրանդը պայմանագիր կկնքեն, որի մասին պաշտոնապես կհայտարարեն մոտակա ժամերին:

Անգլիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Ռոսոներիի» կազմում, ինչից հետո իտալական գրանդը ֆուտբոլիստի հետ երկու տարվա պայմանագիր կնքելու իրավունք կունենա: 

Հիշեցնենք, որ Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից: Նա «Քաղաքաբնակների» հետ 6 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, մեկ անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ