Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի, ճանաչված մարդ Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
– Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…
Մի անգամ Շիրազին հարցնում են.
– Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
– Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:
***
Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
– Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…
– Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
***
Մի անգամ Հովհաննես Շիրազը, կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
– Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
կարդա նաև՝

