Logo

«Ուրարտու-2»-ն արտասահմանյան հավաք կանցկացնի

14:31 / 14.01.2025Ֆուտբոլ
null

«Ուրարտու-2»-ը կանցկացնի ձմեռային հավաք Կիպրոսում, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 2-ից 15-ը Կարեն Առաքելյանի գլխավորած թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Այիա Նապա քաղաքում:

Այնտեղ հայկական թիմը կանցկացնի մի քանի ստուգողական հանդիպում։ Մրցակիցների և խաղերի ստույգ ժամկետների մասին ակումբը լրացուցիչ կտեղեկացնի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ