Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը հուլիսի 9-ից 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Էմմի Սարգսյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին և Լուսինե Կոստանյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին և 17-ին կանանց Հայաստանի հավաքականը Թբիլիսիում ընկերական հանդիպումներ կանցկացնի կանանց Վրաստանի հավաքականի հետ:
Լուսանկարը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն:


