Logo

«Ուրարտուի» չեմպիոնական գոլի հեղինակը հեռանում է ակումբից

18:59 / 11.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է ակումբից, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Ուկրաինացի ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է, և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։ Պաշտպանը 2022 թվականի սեպտեմբերին էր միացել էր «Ուրարտուին»։

Ցիմբալյուկը հայկական թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ «Փյունիկի» դեմ նախավերջին տուրի խաղում հենց նրա գոլն էր դարձել չեմպիոնական:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա