«Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը կարիերան կշարունակի Ալժիրի «ԺՍ Կաբիլիայում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը համաձայնության են հասել ռուս հարձակվողի տեղափոխության շուրջ: Իվան Իգնատևը Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում հանդես էր գալիս 2024 թվականից:
26-ամյա ֆուտբոլիստը Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում խփել է 13 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում: